Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովհաննես Կիրակոսի Խոշոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովհաննես Կիրակոսի Խոշոյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Զորավար Անդրանիկի փողոց, 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Խոշոյանին և Գայանե Եգանյանին պատկանող 07-065-0115-0026 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 17-ին N CPP0-0000-6101 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, լողավազանի, ավտոտնակի, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։