Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 45 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 02-73 գրությունները, Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին հատկացնել 600.0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ին՝ 1000,0 հազար դրամ:
2. Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<1640.0>> թիվը փոխարինել <<3240.0>> թվով: