08.03.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Մեր ժողովրդի հարատևության գրավականներից մեկը եղել և մնում է հայ կնոջ անսահման նվիրվածությունն ընտանիքին, հայրենքին։ Անգնահատելի է նրա դերը ազգային արժեքների և ավանդույթների ամրապնդման ու սերնդեսերունդ փոխանցման գործում։ Լինելով հայապահպանության աննահանջ կրող՝ մեր երկրի համար բախտորոշ պահերին մեր մայրերն ու քույրերը ցուցաբերել են խիզախություն, անձնազոհություն հանուն իրենց զավակների և երկրի։ Սիրելի՛ մայրեր, քույրեր, ձեր իմաստության, խոհեմության, տոկունության, ծով համբերության և նվիրվածության շնորհիվ ծանրակշիռ ներդրում ունեք հայի անունը բարձր պահող անվանի հայորդիների հաջողություններում։ Մաղթում ...
Մանրամասն |
|
07.03.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
2025 թվականի մարտի 7-ին`ժամը 12:00-ին, Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հանրային քննարկումը: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը: Հանրային քննարկմանը ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարներ, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ, համայնքի ակտիվ բնակիչներ: Օրակարգում՝ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն էր: Նաիրիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սիրանուշ Նիկողոսյանը մանրամասն ...
Մանրամասն |
|
26.02.25
ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում:Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական եւ մեթոդաբանական բավարար գործիքակազմ: Հաշվեքննիչ ...
Մանրամասն |
|
28.01.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։Բանակի օրը համազգային տոն է․ բանակի կայացման և հզորացման գործում իրենց արժանի ներդրումն ունեն և շարունակում են ունենալ մեր հասարակության բոլոր շերտերը։Երեք տասնամյակից ավելի պատմություն ունեցող մեր բանակը անցել է բարդ ու դժվարին ճանապարհ, որի ընթացքում իրենց հայրենանվեր սխրանքներով աչքի են ընկել հազարավոր հերոս հայորդիներ։Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հողագործից, արհեստավորից, ուսանողից ու գիտնականից կազմավորված ջոկատները ժամանակի ընթացքում դարձել են արհեստավարժ զինվորական ստորաբաժանումներ։Մեր բանակի զինվորն ու սպան հանդիսանում են երկրի անվտանգության ...
Մանրամասն |
|
08.01.25
ՄԵԿՆԱՐԿԵՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանը, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Զորավան վարչական շրջանի ղեկավար Բաղդասար Թովմասյանը, Նաիրի համայնքի ավագանու անդամները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:Օրհնության կարգ կատարեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանն՝ իր աղոթքում խաղաղություն խնդրելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:Նաիրի համայնքի ղեկավար ...
Մանրամասն |
|
31.12.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
Նաիրի համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ջերմ խոսք ուղղել ձեզ՝ մաղթելով ամենայն բարիք։Այս օրերին ամփոփվում և գնահատվում է արվածը, միաժամանակ վերլուծվում են բացթողումները և կազմվում են նոր ծրագրեր։ Անցնող տարում մեր համայնքի համար շարունակական են եղել ձեռքբերումները բոլոր բնագավառներում, գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ շնորհիվ համայնքի բնակավայրերի ներուժն օգտագործելու և պետություն-համայնք ակտիվ համագործակցության։Իրականացվել են սոցիալ-մշակութային միջավայրի բարելավման մի շարք ծրագրեր։ Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման նոր ակնկալիքներով:Մեզ բոլորիս, ...
Մանրամասն |
|
30.12.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՏ, ՈՎՔԵՐ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
|
Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանն այսօր հյուրընկալեց Նաիրի համայնքի այն մարզիկներին, որոնք անցնող տարվա ընթացքում տարբեր սպորտաձևերում դարձել են Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։ Համայնքի ղեկավարը ողջունեց չեմպիոններին՝ գնահատանքի և երախտիքի խոսք ուղղելով նրանց։ Պարոն Սարգսյանն իր խոսքում կարևորեց սպորտի բնագավառում նրանց ներդրած ջանքերը, մեծ ավանդը և կատարած ազգանվեր աշխատանքը, նրանց փոխանցեց նվերներ՝ մաղթելով, որ անցնող տարում գրանցված հաջողությունները շարունակական լինեն նաև գալիք տարում։ Հանդիպմանը ներկա էին ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ծնարամարտի Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակակիր Մերի Միսակյանը, կիոկուշին կարատե սպորտաձևում Աշխարհի և Եվրոպայի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |