Հարգելի՛ բնակիչներ,
Սույն թվականի ապրիլի 30-ին նախատեսված է համապետական շաբաթօրյակ։
Նաիրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ին, Նաիրի համայնքում կմեկնարկեն սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Կոչ ենք անում համայնքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին և բնակիչներին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։
Կից ներկայացնենք կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախապես քարտեզագրված տարածքների քարտեզները:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 2-11-10 հեռախոսահամարով։