Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2021 թվականի սեպտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն Եղվարդ խոշորացված համայնքի վարչական շրջանների բնակիչների (ք․ Եղվարդ, գ. Զովունի, գ. Զորավան, գ. Արագյուղ, գ. Բուժական, գ. Սարալանջ), ինչպես նաև համայնքի արվեստի դպրոցների, մշակույթի տների սաների աշխատանքները.
- Գեղանկարչություն
- Քանդակագործություն
- Փայտամշակում
- Գոբելեն
- Ձեռագործություն
- Կարպետագործություն
- Խեցեգործություն և այլն
Ցանկացողները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 18-ը դիմել Եղվարդի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով.
(0224) 2 26 28, (0224) 2 16 91