ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է Եղվարդ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար.
|     | ԵՐԹՈՒՂՈՒ՝ | 
| NN ը/կ | Անվանումը և համարը | Սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) | Վերջնակետ (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) | տեսակը                         (ավտոբուսային/ միկրոավտոբուսային) | սպասարկման համար պահանջվող ավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը) | 
| 1․ | Եղվարդի ներքաղաքային N1     | Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք | Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք | Ավտոբուսային | 2 | 
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
 3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
 5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
 6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
   Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
 *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
 Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
 Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում (հասցեն՝ Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
 Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (23.06.2023թ., ժամը 11։00-ին).
Փաթեթները բացվելու են 26․06․2023թ․, ժամը 11։00-ին Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում 
 Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 0224-2-20-02 հեռախոuահամարով։
 Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: