ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է Եղվարդ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար.
|
ԵՐԹՈՒՂՈՒ՝
|
NN
ը/կ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ)
|
Վերջնակետ (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ)
|
տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային)
|
սպասարկման համար
պահանջվող
ավտոբուսների կամ միկրոավտոբուսների
քանակը (ներառյալ
պահուստային և
հաշմանդամություն
ունեցող անձանց
համար հարմարեցված
ավտոբուսների
քանակը)
|
1․
|
Եղվարդի ներքաղաքային N1
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
Ավտոբուսային / միկրոավտոբուսային
|
3
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
• Մրցույթը կկայանա 2024 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում (հասցեն՝ Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
• Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (13.02.2023թ., ժամը 11։00-ին).
•Փաթեթները բացվելու են 09․02․2023թ․, ժամը 16։00-ին Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0224)-2-20-02 հեռախոuահամարով։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: