Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը հրավիրում է Նաիրի համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և համայնքի բնակիչ հանդիսացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։
Ցանկացողները կարող են դիմել Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ մինչև սույն թվականի մարտի 14-ը։