Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությանը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 19․11․2024թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024թ․ ապրիլի 19 -ին՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի (հասցեն՝ Հայաստան, Կոտայքի մարզ, Եղվարդ, Երևանյան փող., 1 շենք) նիստերի դահլիճում տեղի կունենա առաջին հանրային լսում։
Օրակարգում՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրի հասցեն՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/4, Երևան, Հայաստան) կողմից Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի 129 հասցեում նախատեսվող բիտումի և քսայուղերի արտադրություն կազմակերպելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելուվերաբերյալ առաջին հանրային լսում։
Ծանոթություն՝ 1) Շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների վերաբերյալ վերջնաժամկետ է սահմանվում մինչև 2024թ․ ապրիլի 16-ը։
2) Շահագրգիռ հանրությունն իր առաջարկություները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ arshakyan-1975@bk.ru:
3) Լիազորված անձ՝ Կարեն Հարությունյան – համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Հեռ․ 093-76-34-36, էլ․ փոստ՝ Karen_Harutyunyan.74@mail.ru
Հայտարարող՝ Նաիրիի համայնքապետարան