Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ջեմմա Սարդարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ`Նաիրի համայնքի «Կենտրոնացված գրադարանային համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

 

ՀՈԱԿ-Ի տնօրենը՝

1․  իրականացնում Է ՀՈԱԿ-ի  ընթացիկ գործունեության ղեկավարումը.

2․ պատասխանատու է կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.

3․ լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվությունը,

4․ կազմում է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը.

5․ իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

6․ Տնօրենի հիմնական աշխատավարձի չափը կազմում է 150000 դրամ։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

 2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Մրցույթը կկայանա 2024 թվականի մայիսի 2-ին ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1), հեռ. 0224 2-16-91:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 17-ը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները  Նաիրիի   համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, բնօրինակները և պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

2․ Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Փաստաթղթերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմում` ք. Եղվարդ,  Երևանյան 1, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենք,  հեռ. 022421691, ժամը 10:00- ից մինչև 15:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Նաիրի համայնքի ավագանու 15․04․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․03․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․02․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 18․01․2024թ․արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 19․12․2023թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 13․11․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 12․10․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 12․09․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու 10.07.2023թ. արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 26․05․2023թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․05․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 14․04․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․02․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18․01․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․12․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․11․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 13․10․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 27․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 08․08․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․07․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 29․06․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 31․05․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 19․04․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 10․03․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 25․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 07․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 21․01․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 23․12․2021թ․
Նաիրի համայնքի նորընտիր ավագանու նիստ 20․12․2021թ․
Հարկային պարտավորությունների առցանց ծառայություն
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 14․10․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 24․05․2021թ․
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner