ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է
հանդիսանում նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ-ն՝ 2020թ-ից սկսած: ԱԶԿ ՀԿ-ն, սերտորեն համագործակցելով Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)
(ՄԱԿ-ի 1325 բանաձևի ԳԱԾ-ի մշակման գործընթացի համակարգող) և ԳԱԾ-ի միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամ կազմակերպությունների հետ, տարբեր
ծրագրեր է իրականացրել նշված բանաձևի օրակարգային հարցերի շուրջ՝ նպաստելու Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի հանրայնացմանը, Գործողությունների ազգային ծրագրի տեղայնացմանը համայնքներում, թաքստոցների կահավորմանը սահմանամերձ համայնքներում և այլն։
Ներկայումս երեք հասարակական կազմակերպություններ՝ այդ թվում և ԱԶԿ ՀԿ-ն, մեկնարկել են Գործողությունների 3-րդ՝ 2025-2027թթ-ի ծրագրի նախապատրաստման
գործընթացը՝ Միացյալ Թագավորության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Այս գործընթացը առավելագույնս մասնակցային դարձնելու նպատակով կարևորվել է նաև մարզային քննարկումների կազմակերպումը, որի իրականացումը ստանձնել է ԱԶԿ ՀԿ-ն։ Այս նպատակով նախատեսում ենք ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի ակտիվ բնակիչների
և տարբեր կառույցների ներկայացուցիչների ընդգրկմամբ 8 հանրային քննարկում իրականացնել։
Հաշվի առնելով բնակիչների լայն ու իմաստալից մասնակցության կարևորությունը հանրային քննարկումներին և այն հանգամանքը, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) հանդիսացել և հանդիսանում է ՄԱԿ-ի 1325 բանաձևի Գործողությունների ազգային երկու ծրագրերի իրականացման պատասխանատու կատարող կամ համակատարող նախարարություն, սույնով դիմում ենք՝ աջակցելու հանրային քննարկումների մասին հանրության շրջանում տեղեկատվության տարածման և նրանց մասնակցության գործում, մասնավորապես՝ մարզային համապատասխան կառույցներին ՏԿԵՆ կողմից տեղեկացման միջոցով: