Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել են ՄԱԿ-ի 1325 բանաձևի Գործողությունների ազգային 3-րդ՝ 2025-2027թթ-ի ծրագրի նախապատրաստման գործընթացը՝ Միացյալ Թագավորության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Գործընթացի իրականացման մասնակցայնության նպատակով կարևորվել է մարզային քննարկումների կազմակերպումը, որի իրականացումը ստանձնել է ԱԶԿ ՀԿ-ն։ Այս նպատակով սեպտեմբերի 26-ին՝ 14:00-16:00 նախատեսում ենք իրականացնել հանրային քննարկում ք․ Երևանում (հասցե՝ Իտալիայի փողոց 1, «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց, Բոլ սրահ), որին մասնակցելու ենք հրավիրում նաև Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի ՏԻՄ ներկայացուցիչներին, ակտիվ բնակիչներին։