Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում։
Օրակարգում՝
ՀՀ ՊԵԿ-ի կողմից նախատեսված Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման աշխատանքներ իրականացնել է։
Նախատեսվում է, որ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը կունենա վարչական շենք՝ սպասարկման սրահով, պահեստային, բեռնաթափման և տեսչական շենքեր, ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղի և օժանդակ շինություններ։
Նախատեսվող գործունեության տարածքը ներկայումս պատկանում է ՀՀ ՊԵԿ-ին, ՀՀ կառավարության 5 մայիսի 2022 թվականի թիվ 621-Ա որոշման համաձայն։