Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ջեմմա Սարդարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը:

 

Մասնավորապես, ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը դառնալու է պարտադիր, բացառությամբ որոշ դեպքերի:

 

Նշված կարգավորումը ուժի մեջ է մտնելու հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, ինչը նախատեսվում է ապահովել սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ինչպես կարելի է նկատել, նախատեսվող փոփոխությունների արդյունքում ընտանեկան վեճերի մի ստվար զանգված՝ շուրջ 70 տոկոսը, մինչ դատարան դիմելը նախապես ենթակա է լինելու հաշտարարության միջոցով լուծման:

 

Նշված հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում հանրային իրազեկման արշավներ իրականացնելու և հատկապես մարզերից հաշտարարներ ներգրավելու: Նշվածի համատեքստում խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացի վերաբերյալ հայտարարությունը մարզերի և համայնքների համապատասխան թիրախային խմբերի շրջանում տարածելու և նրանց մասնակցությունը դասընթացին խթանելու հարցում: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։

 

Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ թվով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան գործերով հաշտարարության իրականացումը, հետևաբար նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմորդներին: Դասընթացին մասնակցությունն անվճար է: Ըստ անհրաժեշտության կարող է ապահովվել նաև Երևանում կեցության հնարավորությունը:

 

Ստորև ներկայացնում ենք արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացի վերաբերյալ հայտարարությունը՝ շրջանառելու նպատակով՝

 

https://www.moj.am/announcements/view/article/3213?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1ZrZqUvzfU_mMHBZabycXlr1ycmiSlV4-_p_ikpW_0Uqe3hedbFz0a_7k_aem_trx8GHB8deUZIEWq9sqHxg

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Նաիրի համայնքի ավագանու 22․10․2024թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 10․09․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 09․07․2024թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․06․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14.05.2024թ. հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 15․04․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․03․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․02․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 18․01․2024թ․արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 19․12․2023թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 13․11․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 12․10․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 12․09․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու 10.07.2023թ. արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 26․05․2023թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․05․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 14․04․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․02․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18․01․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․12․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․11․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 13․10․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 27․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 08․08․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․07․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 29․06․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 31․05․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 19․04․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 10․03․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 25․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 07․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 21․01․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 23․12․2021թ․
Նաիրի համայնքի նորընտիր ավագանու նիստ 20․12․2021թ․
Հարկային պարտավորությունների առցանց ծառայություն
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 14․10․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 24․05․2021թ․
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner