Վերլուծություն
2024թվականի հունվարի 1-ից մինչևհոկտեմբերի 1-նարձանագրված
շմոլ գազով թունավորումների
վերաբերյալ
ՀՀ-ում 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում (01.01-01.10.24) արձանագրվել է շմոլ գազով թունավորման 162 դեպք՝ 377 տուժածով (հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով 12.7, այսուհետ Հ.Ց.), որից Երևան քաղաքում՝ 59 դեպք՝ 83 տուժածով (Հ.Ց.՝7.7), մարզերում՝ 103 դեպք՝ 294 տուժածով (Հ.Ց.՝ 15.7): Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
ՀՀ-ում 2023 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում (01.01-01.10.23) արձանագրվել է շմոլ գազով թունավորման 175 դեպք՝ 358 տուժածով (հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով 12.1, այսուհետ Հ.Ց.), որից Երևան քաղաքում՝ 57 դեպք՝ 95 տուժածով (Հ.Ց.՝8.8), մարզերում՝ 118 դեպք՝ 263 տուժածով (Հ.Ց.՝ 14): Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Առավել մանրամասն կից ֆայլում։