Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, 
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 3-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Լիզինգը որպես բիզնեսի զարգարգացման նոր հնարավորություն» ԱՆՎՃԱՐ սեմինարը, որի ընթացքում հնարավորություն կունենաք՝ 
●Ծանոթանալ լիզինգի առավելություններին և Հայաստանում գործող լիզինգի աջակցության ծրագրերին «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Բազիկյանի ներկայացմամբ, 
● Տեղեկանալ, թե ինչպես կարող է այն նպաստել Ձեր բիզնեսի զարգացմանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր՝ Սամվել Գևորգյանի կողմից, 
●Ուղիղ կապ հաստատել լիզինգ տրամադրող մի շարք ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` մանրամասն տեղեկություններ ստանալու նրանց առաջարկների վերաբերյալ։
 Սեմինարի մասնակցության գրանցում՝ http://bit.ly/3URBXpr) 
Հասցե՝ Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոց (ք․ Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 2 շենք, 4/1) 
Հանդիպումն իրականացվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախաձեռնությամբ։
 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 77 57 47 78։