ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար՝
|
ԵՐԹՈՒՂՈՒ՝
|
NN
ը/կ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը
|
Վերջնակետ
|
սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային
ավտոբուսների քանակը
|
1․
|
Եղվարդի ներքաղաքային N1
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
3
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1․ Հայտ՝ ձև N 2:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում ենթակարգավորական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագրի (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար՝ նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
• Փաթեթները բացվելու են 07․01․2025թ․՝ ժամը 13։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․
• Մրցույթը կկայանա 2025 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․Եղվարդ, Երևանյան 1).
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հայտարարությունը հրապարակելուց հետո աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-ից 17։00-ն.
• Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (03.01.2024թ.՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժին).
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0224)-2-20-02 հեռախոuահամարով։
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում։