Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Նաիրի համայնքի Զովունի գյուղի 1-ին փողոցի 200 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին հանրային լսումը տեղի է ունենալու 2025 թվականի մարտի 6 ին՝ ժամը 11:00-ին, Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։