ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շահառու կարող են լինել․գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ լիզինգառու)։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.
· տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
· կոմբայններ,
· հավաքիչ-մամլիչներ,
· շարքացաններ,
· գութաններ,
· խոտհնձիչներ,
· կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
· կուլտիվատորներ, ֆրեզներ,
· սրսկիչներ,
· տրակտորային կցասայլակներ,
· այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն)։
Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ։
Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Լիզինգի առարկայի ձեռքբերման տոկոսադրույքները
|
Լիզինգի տարեկան տոկոսադրույք՝
|
2%
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույք՝
|
0%
|
Կանխավճար՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի
|
20%
|
լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով
|
Լիզինգի մարման ժամկետը
|
կոմբայնների համար
|
7-10 տարի
|
տրակտորների համար
|
5-6 տարի
|
շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար
|
3-6 տարի
|
այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար
|
3 տարի
|
տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել
|
6 տարի
|
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500,0 մլն դրամը.
|
Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)` ֆինանսական կառույցի հաշվին
|