Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի և<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի <<Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 33-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել փոփոխություն և ավելացնել Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի <<Հանրային ծառայություն>> ծրագրի 5122 հոդվածով 350800 դրամի, <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի 5129 հոդվածով 90000 դրամի ձեռքբերված գույքերը՝ համաձայն հավելված N 1-ի: |