Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 720
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի N 57-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.

1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, Պետրոս Վարդանի Թոփալյանի սեփականությունը հանդիսացող 07-004-0546-0016 կադաստրային ծածկագրի 0.584 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 07-004-0546-0220 կադաստրային ծածկագրի 0,07 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

3. Պետրոս Վարդանի Թոփալյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1909600 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝adcab0f5-59ec-4a0f-bffe-7660213dd0cc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner