Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լավրենտ Լավրենտի Գեղամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Լավրենտ Լավրենտի Գեղամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մ․ Սարյան փողոց, 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լավրենտ և Էդգար Գեղամյաններին պատկանող 07-065-0003-0079 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122023-07-0234) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լավրենտ Լավրենտի Գեղամյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: