Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ, 401-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի վերաբերյալ մասին 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված արձանագրությունը, Նաիրիի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կողմից 2025 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքները, որոնց համաձայն Արաքսյա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ E320 մակնիշի 35GN643 հաշվառման համարանիշի WDB2100651A544866 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2018-2020թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է՝ 289444 դրամ, որից՝ ապառք՝ 211638 դրամ, տույժ 77806 դրամ, 2021-2025թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է 415212 դրամ, որից՝ ապառք՝ 353000 դրամ, տույժ ՝ 62212 դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արաքսյա Ասատրյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները որոշում եմ՝
1.Արաքսյա Ասատրյանից հօգուտ Նաիրի համայնքի գանձել 704656 (յոթ հարյուր չորս հազար վեց հարյուր հիսունվեց) դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900115610141):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արաքսյա Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: