Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Նվեր Իշխանի Թովմասյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Նվեր Իշխանի Թովմասյանին (ծնված 1963 թվականի հունվարի 1-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 1-ին փակուղի, 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0035-0177 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07042025-07-0163) 0.05058 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 3456789 դրամ, հողամասի վրա կառուցված 21,42 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 14,62 քմ) թոնրատունը՝ 99218 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 3582007 դրամ: