Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 718
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,  հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 9-ին Հեղինե Արսենի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զորավան գյուղի գլխավոր հատակագծով  հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.

1.Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հեղինե Արսենի Խաչատրյանին պատկանող 07-031-0203-0024 կադաստրային ծածկագրի 0,1034 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Հեղինե Արսենի Խաչատրյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 1002205 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ddcf76ef-da0f-4f34-8fda-bdcdc7cc2a90



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner