Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կունենա «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գ․ Չաուշի խճուղի 95 հասցեում նախատեսվող բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: