Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Պռոշյանի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Արմինե Սահակյանի 2025 թվականի օգոստոսի 20-ի N 1, <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Մելիքսեթյանի 2025 թվականի օգոստոսի 19-ի, <<Բուժականի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Մարիամ Ավետիսյանի 2025 թվականի օգոստոսի 21-ի, <<Քասախի <<Արուսյակ>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Գալստյանի 2025 թվականի օգոստոսի 22-ի N 2 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 267-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 241-Ա որոշման N 2, N 4, N 7, N 17 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1, N 2, N 3, N 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |