Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 31 և ապրիլի 19-ի N 56 որոշումներով հաստատված կարգերը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 13-ի և 20-ի եզրակացությունները՝ որոշում եմ.
1.Բավարարել համայնքի մի շարք բնակիչների դիմումները և Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4729 հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2.Հարազատի թաղման ծախսերը հոգալու նպատակով Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրի 4726 հոդվածից հատկացնել.
1) Սուսաննա Աբրահամյան (Արմիկ Աբրահամյան, քաղաք Եղվարդ) – 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ: