Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ․
1․ Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Գույքագրման և աշխատանքային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 5460-Ա որոշումը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
«Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77 հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանով հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերի` որոշում եմ.
1.2024 թվականի նոյեմբերի 1-ից Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում գույքագրում անցկացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Կարեն Հարությունյան - հանձնաժողովի նախագահ - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ.
2) Վազգեն Սիմոնյան - հանձնաժողովի անդամ - համայնքի ղեկավարի տեղակալ.
3) Գևորգ Մարգարյան - հանձնաժողովի անդամ - զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ»։
2. Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Գույքագրման և աշխատանքային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 5460-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։