Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Արա Հրանտի Սերգոյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․Նաիրի համայնքի Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արա Հրանտի Սերգոյանին պատկանող 07-065-0114-0031 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0114-0047 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 30092024-07-0143) 0,02078 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Արա Հրանտի Սերգոյանին՝ 1420168 (մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար մեկ հարյուր վաթսունութ) դրամ կադաստրային արժեքով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |