Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 102-րդ հոդվածի  3.2 մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Եղվարդ խոշորացված համայնքը ներառվել է Նաիրի խոշորացված համայնքի կազմում՝ Նաիրի համայնքի ավագնին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 4-ի <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրային հայտին հավանություն տալու և նախաձեռնող խումբ ձևավորելու մասին>> 115 որոշումը:

2. Տալ հավանություն սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում <<Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում արևային կայանների տեղադրում>> ծրագրային հայտին և  ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ):

3. Ծրագրին մասնակցեու համար ձևավորել նախաձեռնող խումբ և  հաստատել խմբի կազմը` համաձայն հավելվածի:

4. Ծրագրի հաստատման դեմքում կատարել ներդրոuմ ծրագրի ընդհանուր գումարի 5 %-ի չափով: 

5. Ծրագրի իրականացման դեպքում ձևավորված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման ծախսերը ներառել  համայնքի բյուջեում:

6. Առաջարկել համայնքապետարանի աշխատակազմին   ՀՏԶՀ -ին ներկայացնել ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկ:

7. Ձևավորված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(32.00 Կբ)
(550.79 Կբ)
(15.04 Կբ)
(615.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner