Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Դավիթ Գարեգինի Բաղդասարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի hամայնքի Զովունի գյուղում գտնվող, Դավիթ Գարեգինի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0143-0403 կադաստրային ծածկագրի 0.15 հա մակերեսով հողամասը փոխանակել Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0012-0147 կադաստրային ծածկագրի 0,15 հա հողամասի հետ:
2.Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի <<Հողամասի սեփականության իրավունքը փոխանակելու մասին>> N 234-Ա որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |