Նաիրիհամայնքի ՏԱՊ-իմշակման հիմնական նպատակներն են՝
- համակարգել ՏԻՄ-երի տվյալ տարվա անելիքները,
-սահմանել սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկել համախառն ռեսուրսները և բացահայտել պակասուրդը (դեֆիցիտը),
-համախմբել համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ,
-շաղկապել նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի տրամաբանական հենքը,
-որոշակիացնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցառումները, պատասխանատուները և ժամկետները, մշակել տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման մոնիթորինգի և գնահատման պլանը: |