Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025թ․ սեպտեմբերի 2 -ին , ժամը՝ 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝ << Նաիրի ՃՇՇ>> ԲԲԸ-ի կողմից Եղվարդի ռիոլիտադացիտների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանում կազմակերպելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ հարցն է: