Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Վասիլ Յուրիկի Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Վասիլ Յուրիկի Հայրապետյանին պատկանող 07-004-0360-0014 կադաստրային ծածկագրի 1 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |