Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզետի 2022 թվականի հուլիսի 11-ի N 01/08.1/03987-2022 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի հունիս ամսին Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել համապատասխան միջոցներ սեղմ ժամկետում արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու ուղղությամբ: |