Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի, հիմք ընդունելով Վաղարշակ Վլադիմիրի Ղարիբյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Վաղարշակ Վլադիմիրի Ղարիբյանին պատկանող (վարձակալության իրավունքի գրանցման վկայական N 0049397), 07-029-0273-0022 կադաստրային ծածկագրի 0,1 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ կառուցապատում իրականացնելու նպատակով, ուղղակի վաճառքով, օտարել Վաղարշակ Վլադիմիրի Ղարիբյանին՝ 6834300 (վեց միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ |