Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»` Նաիրիի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի և քաղաքապետարանի շենքի հասանելիությունը բարելավելու նպատակով թեքահարթակների կառուցման ծրագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել Նաիրի համայնքի առանձնացված արտաբյուջետային հաշիվ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |