Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 173
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
<<ԵՂՎԱՐԴԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՖՈՆԴ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՂԲԱՀԵՌԱՑՄԱՆ ԳՐԱՖԻԿԸ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 28-րդ կետերի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 

1․ <<Եղվարդի բարեկարգում և բնակֆոնդ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանման մեջ կատարել փոփոխություն,  նոր  անվանումն է <<Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2. Հաստատել <<Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը (նոր խմբագրություն)՝ համաձայն հավելված 1-ի:

3.Հաստատել  Նաիրի համայնքի վարչական տարածքի աղբահեռացման գրաֆիկը՝ համաձայն հավելված 2-ի:

4.  Հաստատել  Նաիրի համայնքում աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների տեղադրման քանակը և  վայրը՝  համաձայն հավելված 3-ի։

5․ Հաստատել Նաիրի համայնքի սանիտարական մաքրման սխեման ՝ համաձայն հավելված 4-ի:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԱԶԴԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(249.60 Կբ)
(14.68 Կբ)
(24.76 Կբ)
(15.24 Կբ)
(18.15 Կբ)
(594.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner