Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի ՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու և Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 28-Ն որոշունմերն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 207-Ն որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն <<Սարալանջ>> բառից հետո ավելացնել <<, Քասախ>> կետադրական նշանը և բառը>> :
2. Որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթերը /համաձայն հավելված/:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։