Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N Կ-14102021-07-0126 որոշումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Քասախ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0035-0067 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 2005 թվականի օգոստոսի 20-ին Լենա Հրանտի Մկրտչյանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն և պայմանագրի 1․1 կետում <<515.0 քմ >> հողամասի չափը փոխարինել <<397․0 քմ>> հողամասի չափով: |