Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գոռ Սամվելի Հովակիմյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Գոռ Սամվելի Հովակիմյանին պատկանող 07-004-0460-0008 կադաստրային ծածկագրի 0.53 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |