Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1. Նաիրի համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց:
2. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեում հատկացնել 20000.0 դրամ գումար՝ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 10000.0 դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել բոլոր ոլորտները:
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ում, 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում:
2) համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: