Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի պահանջների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N ԼՎ-195 լեռնահատկացման ակտը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/195 թույլտվությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․Նաիրի համայնք, գյուղ Զորավան 2 հողամաս հասցեում գտնվող, 07-031-0209-0035 կադաստրային ծածկագրի 3,82771 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը անդեզիտաբազալտի հանքավայրի շահագործման նպատակով, 16 ամիս ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել <<ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ>> ՍՊԸ-ին՝ 1723000 (մեկ միլիոն յոթ հարյուր քսաներք հազար) դրամ տարեկան վարձավճարով։
2. Առաջարկել Նաիրի համայնքի ղեկավարին <<ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր։ |