Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-031-0007-0042 կադաստրային ծածկագրով 0.43057 հա հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17062024-07-0198) սեփականության իրավունքով անհատույց հանձնել <<Զորավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին: |