Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով <<Եղվարդի N1 մսուր - մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Տիրուհի Ավետիսյանի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 26, <<Քասախի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Ալլա Ասատրյանի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 15 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 267-Ա որոշման N 1 և N 9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |