Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Նաիրի համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերին հավանություն տալու մասին» N 244-Ա որոշման ցանկում ավելացնել նոր՝ 18-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ․
«18․ Նաիրի համայնքի կարիքների համար ճանապարհների խոզանակով մաքրող մեքենայի, բազմաֆունկցիոնալ ճանապարհային КО-823-20 շասի մեքենայի, КО-806-20 մեքենայի ձեռքբերում։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |