Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրում 2024 թվականի օգոստոսի 20-ին իրականացված հանրային լսումների արձանագրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1․ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Պռոշյանի «Աստղիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ»» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Պռոշյանի «Պարոնյանի անվան մանկապարտեզ»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի «Նաիրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 113-Ա որոշման 5-րդ կետը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։