Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ բնակավայրերի ոռոգման համակարգի ապահովման» ծրագրի շրջանակներում Նաիրի համայնքի Սարալանջ բնակավայրի ոռոգման ջրագծերի կառուցման նպատակով «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» (ACTED) Հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանմանը ծրագրի ընդհանուր արժեքի մինչև 20%-ի չափով համաֆինանսավորում կատարելու համար: |