Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով Անի Վարդանյանի 2024 թվականի հուլիսի 17-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Եղվարդ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով «AV» թատրոն-ստուդիային տրված (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 18072022-07-0121) 07-004-0131-0007-002 կադաստրային ծածկագրի 1200 քմ մակերեսով հողատարածքը՝ 5330160 (հինգ միլիոն երեք հարյուր երեսուն հազար հարյուր վաթսուն) դրամ հողի կադաստրային արժեքով, և հողամասի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող 69.4 քմ մակերեսով օժանդակ շինությունը, ուղղակի վաճառքով օտարել «AV» թատրոն-ստուդիային։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |